Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «հայից ավելի հայ լինել». Ալիև
Արտաքին Քաղաքական«Որոշ արևմտյան երկրներ մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Մեզ առաջադրված այդ մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29 համաժողովի 29-րդ նստաշրջանի հետ կապված հանդիպմանը, գրում է APA-ն։
«Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ցույց է տալիս դա ևս մեկ անգամ, այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ ստիպված են լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»,-ասել է Ալիևը։