ՍԱՏՄ-ն հորդորում է սննդամթերք ընտրելիս խախտում նկատելիս զանգահարել 118
ՀասարակությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ իրականացրել են համատեղ նախագիծ՝ տարածելով ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկ՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել. ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկները փակցված են Երևանի մետրոպոլիտենի գործող շարժակազմերի բոլոր վագոններում, ինչպես նաև հանրապետության մարզերի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի յուրաքանչյուր միավորում:
Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք»,- նշվում է հայտարարության մեջ: