Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին 

Վիետնամի Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Քաղաքական
Դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձություն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու պետությունների միջև մշտապես ամրապնդվող, հարատև հարաբերությունների մասին և հետագա զարգացման միտումների մասին։
 
«Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan), Վիետնամի արտաքին գործերի նախարարության Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը, Հոշիմին քաղաքում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, ինչպես նաև Հոշիմին քաղաքի հյուպատոսական կորպուսի անդամներ, վիետնամցի և օտարերկրացի գործարարներ, Հոշիմինում բնակվող հայեր և լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
 
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը: Նրանք նախ շնորհավորել են Գրեգորի Օհաննեսյանին նշանակման կապակցությամբ: Այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև ընթացիկ հարաբերություններին և ապագայում համագործակցության զարգացմանը: Ելույթ ունեցողներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության երկարամյա պատմությունը, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային և զբոսաշրջային:
 
Այնուհետև ելույթով հանդես է եկել Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և ՀՀ դեսպանության անձնակազմին Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի նշանակման հարցում իր թեկնածությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա ամրապնդումը և համագործակցության նոր ուղիների ձևավորման կարևորությունը: Գրեգորի Օհաննեսյանը նշել է համատեղ նպատակները և փոխադարձ հարգանքը՝ որպես հիմնական շարժիչ ուժեր՝ երկկողմ հարաբերությունների ավելի մեծ բարձունքների առաջ մղելու համար:
 
ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև հավելել է, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը կխթանի հաղորդակցության դյուրացումը, մշակութային փոխանակումը և Հայաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիետնամի գրեթե բոլոր և այլ օտարերկրյա պետությունների խոշոր ընկերությունների կենտրոնակայանները և ներկայացուցչությունները հիմնականում տեղակայված են Հոշիմին քաղաքում: Օհաննեսյանը նշել է նաև, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում նոր էջ է բացում՝ լի լավատեսությամբ և ապագայի վերաբերյալ երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականով:
 
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ընդունելությունը, որտեղ ներկայացված էին հայկական խոհանոցը, ինչպես նաև Վիետնամ ներկրվող հայկական «Արարատ» կոնյակներն ու «Ջերմուկ» հանքային ջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Ամենադիտված