Ռուսաստանում հայտարարել են, որ էլֆերը լուրջ վտանգ են ներկայացնում երկրի համար
ԱյլԷլֆերը լուրջ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին Կուրգանի շրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի խորհրդի փոխնախագահ Անդրեյ Խուդոլեևը, նրա խոսքերը, Lenta.ru-ի փոխանցմամբ, մեջբերել է Ura.ru պորտալը։
Ինչպես հայտարարել է Խուդոլեևը, Ռուսաստանի յուրաքանչյուր մարզում կան ուսուցիչներ, որոնք իրեն պատմում են իրենց աշակերտների մասին, ովքեր լրջորեն որոշել են էլֆերեն սովորել։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ մարդահամարի տվյալներով՝ մոտ 12 հազար ռուսներ իրենց այս ազգության ներկայացուցիչներ են անվանել։
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն՝ ազգությունը սահմանվում է հետևյալ կերպ՝ ով իրեն ինչպես անվանել է, նա այդպիսին էլ կա։ Ես չէի բարձրացնի այս թեման, բայց ամեն քաղաքում ես գտնում եմ ուսուցիչների, ովքեր ինձ ասում են, որ երեխաներ ունեն, որոնք էլֆերեն են սովորում: (...) Դա լուրջ սպառնալիք եմ համարում»,- ասել է ռուս հասարակական գործիչը։
Թե կոնկրետ ինչ վտանգ են ներկայացնում էլֆերը Ռուսաստանի համար, չի նշվում։