Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը չեն կարողանա միասին դիմավորել Ամանորը
Ժամանց
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը չեն կարողանա Ամանորը միասին դիմավորել։ Այս մասին հայտնում է OK!–ը։
Ըստ հոլիվուդյան զույգին մոտ կանգնած ինսայդերների՝ նրանց ընտանիքները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել։
«Նրանք երկուսն էլ ցանկանում են, որ իրենց մայրերը գան և միասին ժամանակ անցկացնեն, բայց Աֆլեքի մայրը՝ Քրիստոֆեր Էնն Բոլդը, երբեք չի կարողացել լեզու գտնել Ջենիֆեր Լոպեսի մոր՝ Գվադալուպ Ռոդրիգեսի հետ, ուստի նրանք միշտ նրբանկատորեն հեռու են մնում իրարից», - ասել են ինսայդերները:
Նրանք նաև հավելել են, որ Բեն Աֆլեքի մայրը զգուշությամբ էր վերաբերվում նրա երկրորդ ամուսնությանը։ Նշվում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նույնիսկ վիճել են իրենց մայրերի պատճառով։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը