Սելենա Գոմեսն առաջին անգամ լուսանկար է հրապարակել նոր ընկերոջ հետ
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը որոշել է այլեւս չթաքցնել իր հարաբերությունները պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Նա Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել։
Երգչուհին բաժանորդներին ցուցադրել է անցած շաբաթ Նյու Յորքում անցկացրած իր սիրելի պահերը։ Դրանցից մեկում Ջասթին Բիբերի ընկեր Բենի Բլանկոն համբուրում է Սելենա Գոմեսի շուրթերը։ Այսպիսով, երգչուհին հաստատել է իրենց սիրավեպի մասին լուրերը։
Սկզբում նա մեկնաբանություններում հրապարակավ արձագանքել էր պրոդյուսերի հետ հնարավոր սիրավեպի մասին լուրերին՝ գրելով. «Փաստեր»։ Իսկ հետո նա հրապարակումներից մեկի տակ գրել էր, որ Բենի Բլանկոն «լավագույն բանն է, որ երբևէ պատահել է իր կյանքում»: