Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել․ ճանապարհը փակվել է
Արտակարգ Պատահար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթեւեկության համար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը