Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Ադրբեջանի ղեկավարության՝ դատարանի առաջ կանգնելու հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը երեք տարվա ընթացքում հասցրեց ամբողջովին հայաթափել Արցախը։ Ու դա կատարվեց այն պայմաններում, երբ միջազգային հանրությունն անհրաժեշտ գործողություններ չձեռնարկեց Ադրբեջանի հանցագործությունները կանխելու և Բաքվի բռնապետական վարչակարգին պատժելու ուղղությամբ։


Երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ հրահրեց Արցախի դեմ ու սկսեց անխնա ռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը, միջազգային հանրությունը միայն լուռ հետևում էր։ Իսկ այդ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին արդեն հաջորդ փուլում անցնել բնապահպանական ակցիաների անվան տակ Լաչինի միջանցքի փակմանը և անցակետի տեղադրմանը։

 

Ու այս ամենը տեղի ունեցավ այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պետք է ապահովվեր Լաչինի միջանցքով անխափան հաղորդակցությունը Արցախի հետ։ Այս պարագայում ևս, բացի Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ձևական կոչերից, այլ գործնական քայլեր չձեռնարկվեցին Բաքվի վարչակարգի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։ Եթե միջազգային ուժային կոնտրոններն Ադրբեջանին ստիպեին բացել Լաչինի միջանցքը, ապա Բաքուն չէր նախաձեռնի իր հաջորդ քայլը, այն է՝ «հակաահաբեկչական» գործողության անվան տակ նոր հարձակում ձեռնարկել Արցախի դեմ ու բռնագաղթի ենթարկել ողջ հայ բնակչությանը։

Առկա իրողությունները հաշվի առնելով՝ հիմա էլ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Բայց այս ամենը երաշխիք չէ, որ Ալիևի վարչակարգը միշտ կարող է գործել այնպես, ինչպես ցանկանա՝ մեկը մյուսի հետևից իրականացնելով միջազգային հանցագործություններ։ Ճիշտ է, Ադրբեջանը արտերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու փորձ է կուտակել, ու միջազգային հանրությանը կուրացրել են ադրբեջանական նավթադոլարները, բայց եթե այսօր Բաքվի համար ամեն ինչ իր հունով գնում է, ապա մի օր կարող է միջազգային իրավիճակը լիովին փոխվել։

Ժամանակին Սադամ Հուսեյնն էլ անգամ երազում չէր պատկերացնում, որ կանգնելու է դատարանի առաջ ու իր կատարած հանցանքների համար մահվան է դատապարտվելու, այն էլ՝ կախաղանի միջոցով։ Ուստի չպետք է բացառել, որ կարող է գալ ժամանակ, երբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային քրեական դատարանի առաջ կկանգնի։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել բոլոր փաստական արձանագրումները և օգտագործել դատական որոշումները։ Ի մասնավորի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը նախ որոշում ընդունեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը, ապա որոշ ժամանակ անց էլ վերահաստատեց իր այդ որոշումը։ Ընթացքում բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու այլ փորձագետներ էլ իրենց գնահատականներն հնչեցրին այն մասին, որ Արցախի նկատմամբ ցեղասպանական հանցագործություններ են կատարվում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը պնդում էր, թե Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանության ենթարկվելու վտանգը։ Իսկ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեռևս օգոստոսին հրապարակած իր զեկույցում հստակ արձանագրում էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Կարևոր են նաև տարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցները, որոնք արձանագրում են Արցախի բնակչության դեմ կատարված հանցագործությունները ու դրանց հետ կապված փաստական տվյալների ամրագրումը։ Օրինակ՝ վերջերս «Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակեց բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Արցախի շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանություն հանցագործության իրականացման ադրբեջանական ռազմավարությունը։

Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության, այսինքն՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին փաստերի արձանագրումը, և այս հարցում օգտակար է նաև արբանյակային լուսանկարների միջոցով տեղեկատվության փոխանցումը։

Կարող է, իհարկե, հարց առաջանալ՝ եթե միջազգային դատարանի որոշումները, փորձագիտական տարբեր զեկույցները որևէ ձևով չեն ազդում Ադրբեջանի վարքագծի վրա, այդպես էլ դրանք մնում են թղթի վրա, ինչքանո՞վ է հիմնավորված դրանց անհրաժեշտությունը։ Իրականում խնդիրն այն է, որ եթե այսօր կազմակերպությունների զեկույցները, դատական որոշումները ու փորձագիտական գնահատականները դեռևս թղթի վրա են, ապա ապագայում դրանք կարող են ապացուցողական անհրաժեշտ բազա ապահովել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատական պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված