Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. վարորդը եղել է ոչ սթափ․ shamshyan
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։