Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանով Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Տարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ Հյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդին Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը

Հասարակություն

«Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար:

 

Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը: Տեղեկանում ենք Qahana.am-ից։

 

Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո:

Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:

Կյանք՝ լեցուն հրաշագործ դրվագներով

Հակոբ Մծբնա հայրապետը գործել է Մծբին քաղաքում, այսօրվա Թուրքիայի տարածքում: Երիտասարդ հասակից դարձել է ճգնավոր, առանձնացել անապատում: Հայրապետի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: 

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ Ս. Հակոբը հայտնի էր հատկապես բժկությամբ.

«Մծբին քաղաքի և շրջակայքի բնակչությունն անհավատ էր: Այս տարածքում մարդիկ դարձի են եկել՝ տեսնելով Սրբի կատարած հրաշագործությունները, բժշկությունը»:

Կա հետաքրքիր ավանդություն Նոյյան տապանի մի կտոր բերելու վերաբերյալ: 

Ըստ ավանդության՝ Մծբին քաղաքի ու շրջակայքի բնակչությունը չէին հավատում Նոյյան տապանի գոյությանը, մեծ ջրհեղեղի մասին պատմությանը: Ս․  Հակոբը Մարուգե ճգնավորից լսելով, որ մարդիկ թերահավատ են, որոշում է բարձրանալ լեռը, տապանը տեսնել ու մի մասնիկ բերել.

«Աղոթքով բարձրանում է լեռը, ճանապարհին, երբ շատ հոգնում է, ննջում է, երազում հրեշտակն այցելում է նրան ու ասում, որ նրա խնդրանքները լսելի դարձան Աստծուն: Երազում հրեշտակը փոխանցում է տապանից մի մաս: Հակոբը արթնանալով տեսնում է տապանի մասունքը»: 

Նոյյան տապանի այդ մասունքը մինչև օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 

Կա ավանդություն, որ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որն ունեցել է հրաշագործ հատկություն: Աղբյուրի կողքին էլ հետագայում կառուցվել է եկեղեցի: 

Հայրապետից անբաժան են Մարուգե ճգնավորի ու Մելիտոս եպիսկոպոսի անունները: Նրանք ևս հայտնի են իրենց հրաշագործություններով ու ըստ ավադության՝ կապված են միմյանց հետ:

Մարուգեն Հակոբի խորհրդատուն ու ուսուցիչն էր, հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրան են վերագրում տարբեր հրաշքներ: Հենց նա է ժամանակին մարգարեացել. Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի հետնորդը: Մարուգե ճգնավորի խորհրդով են Ս․ Հակոբին անապատից բերել 320 թվականին ու ձեռնադրել եպիսկոպոս: Ս․ Հակոբը, լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը, մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին:

Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում, եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից եղել է Անտիոքի աթոռի եպիսկոպոսը: Նախագահել է 381 թվականի Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերաժողովը:

Մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օրը կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ շեշտենք անկոտրուն հավատի մասին, նկատում է Տեր Շմավոնը.

«Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անկոտրուն հավատն ու անսասան կամքը թույլ տվեցին, որ այդ ժամանակահատվածում քաղաքի ու շրջակա միջավայրի բնակիչների սնահավատությունը կոտրվի, նրանց սրտերը փափկեն»:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ ընդգծում է. «Այսօր մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուռուցքաբանը նշել է՝ որ մթերքների չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգըՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի մերձակայքում լոգիստիկ կենտրոններին հարվածների մասինՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՉափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՊուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանովՆիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերըԱյն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումըՍևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՏարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբՀյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդինԲիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետՓաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել էԿարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթողՊուտինը ժամանել է Բիշքեկ և ուղևորվել Սի Ծինփինի հետ բանակցություններիՍպիտակուցներով ամենահարուստ «ընկույզը» գետնանուշն էԹուրքիայի տնտեսության աճի տեմպը նվազում է չորրորդ եռամսյակն անընդմեջՆիկոլաս Մադուրոյին բանտում կրկին նկատել են Nike-ի հագուստովՄասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FTԷրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ) Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարներըՈւկրաինայում առաջարկել են օդային տագնապի ժամանակ արգելել մեծ արագությամբ մեքենա վարելըՄահվան ելքով վրաերթ Արմավիրում․ 32-ամյա վարորդը «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջը․ վերջինս մահացել էՊեսկովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի համար միևնույն է՝ դուք կճանաչե՞ք մեր ընտրությունները, թե՞ ոչԹող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ) Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցըԻ՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու ԱլիևըՊատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի ԳալյանՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է Նման աղբի համար տեղ չկա․ ՌԴ-ում փաստաբանը՝ Ալիևի դեմ. Թբիլիսիում սպանություն. հայ է ձերբակալվել (տեսանյութ)Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումըՄիրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է հայ-թուրքական սահման և «Ախուրյան» կայարանԹուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը«Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվելՄի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Եվրոպական նի շարք երկրներ քաղաքացիներին հորդորում են չմեկնել ՈւկրաինաՄահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետԿենտրոնական բանկը ներկայացրել է թվային ռուբլու լոգոտիպը. ՌԴ Ռուսական զորքերը առաջ են շարժվել Սումիի մարզումՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում իրականացված հարվածների թիրախներըԻրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակԵրկրաշարժ՝ Վրաստանում․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերումԲիշքեկում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հատել է 900-ը․ հազարավոր մարդիկ անհետ կորած են
Ամենադիտված