Մասկը խոսել է այլմոլորակայինների գոյության մասին
ԱյլSpaceX-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ մարդկությունը բանականությամբ կյանքի միակ ձևն է Ծիր Կաթինի մեր հատվածում։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած հանրային միջոցառման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մասկը հիշատակել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, ով հարցադրումներ է կատարել այլմոլորակայինների գոյության և գտնվելու վայրի մասին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ գիտակցությունը «շատ հազվադեպ բան» է Տիեզերքում։ «Ես այլմոլորակայինների [գոյության] ապացույցներ չեմ տեսել, գուցե Գալակտիկայի այս հատվածում մենք միակ արարածներն ենք, ովքեր ունեն գիտակցություն», - ասել է նա:
Մարդիկ, նրա կարծիքով, պետք է դառնան «հատուկ տեսակ, եթե մոլորակի հետ ոչինչ չպատահի»։ Մասկը կարծում է, որ մարդկությունը պարտավոր է դառնալ «միջաստղային»։