Բժիշկը պատմել է հավի սրտեր ուտելու օգտակարության մասին
ԱյլԴիետոլոգ Յուլիա Չեխոնինան խոսել է ձմռանը հավի սրտեր ուտելու օգտակարության մասին: Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։
Դիետոլոգի խոսքով՝ այս մթերքի մեջ պարունակվող վիտամին B12-ը կարող է օգնել մարդուն հաղթահարել քնկոտությունը և թուլությունը, որոնք կապված են ձմռանը մաքուր օդում հազվադեպ լինելու հետ:
Բժիշկը նշել է վիտամին B12-ի առավելությունները արյան կարմիր բջիջների ձևավորման և ոսկորների ամրացման համար։ Նա հոդատապն անվանել է որպես սիրտ ուտելու հակացուցում։
«Հավի սրտից պատրաստված ուտեստները խորհուրդ չեն տրվում երիկամաքարային հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում, քանի որ ենթամթերքը հագեցած ճարպեր է պարունակում»,- նշել է նա։