Ռուս բլոգերին «պատժած» երիտասարդներն արժանացան երկու ամիս տնային կալանքի․ Oragir.News
ԻրավունքԲլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված Գ․ Մելքոնյանը և Գ․ Մխիթարյանը դատարանի որոշմամբ արժանացան երկու ամիս տնային կալանքի: Գևորգ Մելքոնյանը նաև կվճարի գրավ` 1 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում է Oragir.News-ը։
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում ՌԴ 2 քաղաքացիներ խուլիգանություն էին կատարել՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Բլոգերների քայլերին հետևել էր հայ երիտասարդների կողմից ծրագրված «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։