Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Վայքի զորամասի մոտ․ պարեկն այրվածքներ է ստացել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։
Հարվածի հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին քաղաքացիները ու փրկարարները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վայք» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով նրան տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն։
Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու հիմա Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վիրավորը աշխատում է պարեկային ծառայության Վայոց Ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը