Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար
ԱյլՄեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների համար սոցցանցերի օգտագործման արգելք սահմանելու հարցը՝ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճի ֆոնին, ուրբաթ գրել է Times թերթը:
«(Վարչապետ) Ռիշի Սունակը քննարկում է երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ մտցնելը, քանի որ նախարարները մտահոգված են երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների աճով: Մինչև 16 տարեկանների համար բոլոր սոցցանցերի օգտագործման արգելքը դիտարկվում է որպես տարբերակ»,- ասվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, կառավարությունը նաև ուսումնասիրում է տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կպահանջեն օգտատիրոջ ծննդյան տարեթվի պարտադիր ստուգում և ծնողական վերահսկողության ուժեղացում, գրում է Times-ը։
Նշվում է, որ սոցիալական ցանցերի օգտագործման հետ կապված նոր կանոնակարգերի մշակումը վաղ փուլում է, և այժմ նախարարներին հանձնարարվել է ավելի լավ ուսումնասիրել սոցիալական ցանցերի և հոգեկան առողջության վատթարացման միջև կապը, գրում է թերթը։