«Թագուհի»․ Մոնիկա Բելուչին՝ չինական Esquire-ի համար (լուսանկարներ)
ԼուսանկարներԻտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին լուսանկարվել է Esquire ամսագրի չինական տարբերակի համար։
Լուսանկարներում 59-ամյա հայտնին տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել ճերմակ վերնաշապիկով, ինչպես նաև երկարափեշ սև զգեստով:
Բելուչին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ֆոտոսեսիայից և հիացրել երկրպագուներին իր երիտասարդ տեսքով։ «Կինոյի պատմության մեջ ամենագեղեցիկ կինը», «Ինչո՞ւ ես այդքան շքեղ», «Հիանալի տեսք ունես», «Թագուհի», - հրապարակման մեկնաբանություններում գրել են նրանք: