ԱՄՆ սենատորի օգնականը հեռացվել է աշխատանքից մեծահասակների համար նախատեսված ֆիլմ նկարահանելու համար
ԱյլԱՄՆ սենատոր Բեն Կարդինի կրտսեր օգնական Էիդան Մաես-Չերոպսկին, ով Կոնգրեսի վերին պալատի նիստերի դահլիճում գեյ պոռնոֆիլմ է նկարահանել, հեռացվել է աշխատանքից։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով Կարդինի գրասենյակի հայտարարությանը։
«Էիդան Մաես-Չերոպսկին այլևս չի աշխատում ԱՄՆ սենատում»,- ասել են սենատորի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ հրապարակել էր նաև լուսանկար, որում նա մերկ վիճակում նստած է սեղանի վրա, որի մոտ նստում են սենատորները լսումների ժամանակ:
Ըստ թերթի, դեկտեմբերի 15-ին Չերոպսկին սոցիալական ցանցում գրառում է կատարել, որ նախկինում անհեռատես արարքներ է կատարել, բայց սիրում է իր աշխատանքը և «անհարգալից վերաբերմունք չէր ցուցաբերի աշխատավայրի նկատմամբ»։
Բացի այդ, սենատորի նախկին օգնականը շինծու է անվանել իր գործողությունները «սևացնելու» փորձերը և ասել, որ կմտածի դատարան դիմելու մասին։