Կիրկորովը դատի է տվել Լյուբով Ուսպենսկայային
ԺամանցՌուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը դատական հայց է ներկայացրել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դեմ՝ երաժշտի հասցեին հնչեցրած բացասական արտահայտությունների պատճառով, հայտնում է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի կայքը։
Կիրկորովի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին իր Telegram–յան ալիքում գրառում է կատարել, որում նշել է, որ աստղը Կիրկորովին անվանել է «կնատյաց»: Սա, նրա խոսքով, անընդունելի է։
«Ուսպենսկայան ասել է մի բան, որը հնարավոր չէ հանդուրժել։ Որպես օրինակ՝ անվանել Ֆիլիպ Կիրկորովին «կնատյաց», ով 30 տարի երգում է կանանց և սիրո մասին, բավականին տարօրինակ է։ Եվ վիրավորական»,- գրել է Դոբրովինսկին։
Կիրկորովը «պահանջում է բարոյական փոխհատուցում՝ տասը միլիոն ռուբլու չափով, ինչպես նաև կատարված ծախսերի համար վճար, որը կազմում է ևս երկու միլիոն»։