Մեկն ունի կրծքավանդակի փակ վնասվածք, մյուսները հետազոտվում են․ մանրամասներ՝ Իջևանում տեղի ունեցած ավտովթարից
ՀասարակությունԻջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասն ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Իջևանի բժշկական կենտրոնից։
«Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են»,– ասել են բուժկենտրոնից։
Նշվում է, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: