Ոստիկանները բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքներ են իրականացրել Արաբկիրում
ՀասարակությունԱրաբկիր վարչական շրջանից հայտնում են. «Սևանա լճում 2023թ. նոյեմբերի 25-ից մինչև 2024թ. հունվարի 24-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 17-ին համատեղ իրականացրել են թաց սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառքի, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեմ կանխարգելման աշխատանքներ»: