Արմավիրի մարզի գյուղերից մեկում 27-ամյա երիտասարդը ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են կախված դի։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Կարապետյանն ու կրտսեր պարեկ Արթուր Աբգարյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից գտնվող ավտոտնակում տանիքից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ, 27-ամյա Արման Ա․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով Վաղարաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։