Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիա
Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը՝ AFAD-ը։
Ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով 23։53-ին, Մարմարա ծովում՝ ափից 8,52 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 11,18 կմ խորության վրա։
Ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
