Պատրաստակամ ենք ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը․ նախագահը՝ Կատարի էմիրին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ:
«Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակում մեր կարճատև զրույցով։
Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։
Լիահույս եմ, որ կօգտագործենք տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: