«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում հասանելի է բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը»: Կոմիտեն հայտնում է, որ թույլատվական փաստաթուղթը ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://sw.gov.am/hy/help? fbclid=IwAR1xrV3oE9BLY6bQPdZPNHY5RFZ1h522jwGID8ayihse6SQIWZ7JV28ib5I :