7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկ Ինչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ 5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում 5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակ Ինչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերից ԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալ Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. Armsport Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի՝ «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» եզրակացությունը

Քաղաքական

Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունքը հանրային կառավարմանը նպաստելն է, ինչը միտված է հանրային կառավարման վերաբերյալ մասնագիտական, անկողմնակալ և ժամանակին կարծիք ձևավորելուն երկու ուղղություններով՝ կառավարման օրինականություն և արդյունավետություն, ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը դեկտեմբերի 18-ի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Անդրադառնալով հիմնական թեմային՝ նա փաստել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորումը, որպես թվայնացման (թվային փոխակերպման) գործընթացների համակարգման և միասնական թվայնացված միջավայրի ու թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտում լիազոր մարմին, ինչպես նաև ՀՀ թվայնացման ռազմավարության ընդունումը 2021 թվականին, կարևոր նախադրյալներ ստեղծեցին ՀՀ-ում թվային օրակարգի առաջ մղման հարցում:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ այնուհանդերձ, Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքները վկայում են, որ ՀՀ հանրային հատվածի ինստիտուցիոնալ կարողություններում առկա են էական բացեր, որոնք զսպող ազդեցություն են թողնում թվային օրակարգի իրագործման համար: Մասնավորապես, կիբեռանվտանգության խոցելի միջավայրը պարունակում է թվայնացման օգուտների սահմանափակման ռիսկեր, ինչը պահանջում է ներդնել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների բացահայտման և պաշտպանության ինստիտուցիոնալ կառուցակարգեր:

Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի՝ սահմանափակ կարողությունների և ռազմավարական առաջնորդության հետ կապված հիմնախնդիրների պայմաններում թվայնացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից ոչ մեկը սահմանված ժամկետներում լիարժեքորեն չի կատարվել: Ավելին, ռազմավարությունը, ինքնին, համապարփակ չէ, որի պայմաններում առանձին գերատեսչությունների կողմից մշակվել և գործում են ոլորտային թվայնացման հայեցակարգային փաստաթղթեր, իսկ որպես հետևանք՝ թվայնացման ոլորտում չի ապահովվել արդյունավետ ծրագրային բյուջետավորում:

Նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծման համար Հաշվեքննիչ պալատը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ներկայացրել է երկու տասնյակից ավելի առաջարկություններ՝ նպատակ ունենալով նպաստել տվյալ բնագավառում պետության ներուժի լիարժեք իրացմանը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով թվայնացման գործընթացների շարունակական խորացումն առաջ է բերում մարտահրավերներ, որոնք, կիբեռանվտանգության ապահովման թույլ կառուցակարգերի պայմաններում, պարունակում են թվայնացման օգուտների չեզոքացման ռիսկեր:

Ներկայացնելով հաշվեքննության արդյունքները՝ նա փաստել է, որ կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորմանը միտված՝ Ռազմավարությամբ սահմանված միջոցառումները կատարված չեն, մասնավորապես, չի ստեղծվել Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը (ժամկետ՝ 2022 թվականի դեկտեմբեր), որը, ինչպես նախատեսված էր, պետք է հանդիսանար պետական համակարգերի կիբեռանվտանգության գրավականը, ապահովեր անձնական տվյալների պաշտպանություն և խթաներ կիբեռգրագիտության զարգացումը: Տեղայնացված և հաստատված չեն կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտները (ժամկետ՝ 2021 թվականի սեպտեմբեր):

Նշվել է, որ քաղաքացիների, տնտեսության և հանրային կառավարման՝ թվային միջավայրում ներառականության աճի պայմաններում կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ թույլ կառուցակարգերը կամ դրանց բացակայությունը ստեղծում է էական ռիսկեր ՀՀ թվային փոխակերպման ռազմավարական նպատակների ապահովման հարցում:

Արձանագրված խնդիրները կարգավորելու նպատակով Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 24 առաջարկություն: Ատոմ Ջանջուղազյանը թվարկել է դրանցից մի քանիսը, մասնավորապես, մշակել ՀՀ թվային անխափանության ապահովմանը միտված կիբեռշարունակականության պլաններ, տեղայնացնել և հաստատել կիբեռանվտանգության ստանդարտներ և այլ բազային պահանջներ: Պլանավորել ու իրականացնել կիբեռվարժանքներ՝ արտակարգ իրավիճակներում կամ պատահարների դեպքում նախասահմանված պլաններին համապատասխան գործելու կարողությունների գնահատման, թերությունների վեր հանման և դրանց վերացմանը միտված միջոցառումների պլանավորման համար՝ վարժանքների պլանավորմանը մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին: Խթանել ազգային, պետական, ոլորտային ՀԱԻԱԽ ձևավորումն ու կայացումը՝ սահմանելով դրանց հաղորդակցության մեխանիզմները կիբեռանվտանգության համար պատասխանատու ազգային մարմնի հետ:

Նա նաև իրազեկել է, որ դրանցից ոչ մեկը ԲՏԱ նախարարությունը չի կատարել, թեև, ըստ Հաշվեքննչի պալատի նախագահի, կա որոշակի առաջընթաց:

Ատոմ Ջանջուղազյանը նաև պատասխանել է պատգամավորների՝ թվայնացման ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հարցերի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ նշել է, որ թեև հաշվեքննության արդյունքներով թվում է թվայնացման գործընթացում գրեթե ոչինչ չի արվել, սակայն թվայնացումը շարունակական գործընթաց է:

«Գրեթե բոլոր դիտողությունները մեր կողմից ընդունվել են»,- ասել է նախարարը և հավելել. «Հաշվեքննությունով արձանագրված նման միջոցառում չկա, որին ինչ-որ ընթացք տրված չլինի»:

Ըստ նրա՝ քանի որ տեխնոլոգիաներն անընդհատ փոփոխվում են՝ ռազմավարությունն էլ  շարունակական վերանայման կարիք ունի:

Նշվել է, որ ամեն ինչի համար կան թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: «Կարող ենք արձանագրել, որ ունենք մեծ որոշակիություն, թե մենք ինչպես ենք ուզում շարժվել, որովհետև ընդհանուր թվայնացման մոտեցումների, մեթոդաբանության մեջ արվեցին փոփոխություններ և այժմ որդեգրված է մի մոտեցում, որը կոչվում է քաղաքացիակենտրոն, այսինքն՝ թվայնացման գործընթացը դիտարկվում է քաղաքացու կողմից՝ քաղաքացին պետք է շփվի մի հարթակով, մի տեղից»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ նման փոփոխությունների արդյունքում կարիք կա վերանայելու թվայնացման ռազմավարությունը, այն համապատասխանեցնելու այսօրվա իրականությանը:

Նախարարը կարևոր է համարել կոնսոլիդացված բյուջե ունենալու առաջարկը: Նշվել է, որ 2024 թվականի համար ԲՏԱ նախարարությունն ունի 10 մլրդ դրամի հաստատված բյուջե, ինչն ուղղվելու է տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված թվայնացման ծրագրերի ֆինանսավորմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նույնպես պատասխանել է պատգամավորների՝ ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ո՞վ է պատասխանատու ՀՊ-ի հաշվեքննությունում արձանագրված թերացումների համար:

Ի պատասխան՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ռազմավարությունից բխող միջոցառումների համար պատասխանատուն նախարարն է: Սակայն, ըստ նրա, ընթացքում եղել են ֆինանսավորման խնդիրներ և դրանց վերաբերյալ հետևություններ են արվել: Նշվել է նաև, որ 2022 թվականին թվայնացման համար բյուջետային գումարներ նախատեսված չեն եղել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցն առնչվել է կիբեռանվտանգությանը, արդյո՞ք առանց դրա սահմանման և ներդրման՝ համընդհանուր թվայնացումը չի կանգնի խնդիրների առաջ:

Ի պատասխան նշվել է, որ կիբեռանվտանգությունն ու թվայնացումը պետք է ներդրվեն, ընթանան զուգահեռ: «Ավելի լավ կլինի, որ կիբեռանվտանգությունը մի քայլ առաջ ընթանա»,- ասել է ԲՏԱ նախարարը: Ըստ նրա՝ առաջիկայում կընդունվեն ոլորտը կարգավորող և սահմանող օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հարցն առնչվել է ՀՊ-ի հաշվեքննության բացասական ձևակերպումներին, ինչո՞ւ միջոցառումները չեն իրականացվել, ինչո՞ւ ժամկետները չեն պահպանվել և այլն:

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան փաստել է, որ միջոցառումներ կան, որոնք շարունակական են: Ըստ նախարարի՝ աշխատանքներ կատարվել են միջոցառումներն իրականացնելու համար: Նա առաջարկել է առանձին քննարկել բարձրաձայնված հարցերը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է՝ ԲՏԱ նախարարությունը 2024 թվականին կարո՞ղ է իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Ի պատասխան նշվել է. «Մենք ունենք մեր տեսակետը, մեր պատկերացումը, թե ինչպես կարելի է թվայնացումն իրականացնել»:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փաստել է, որ համընդհանուր թվայնացման խնդրում բազմաթիվ քաղաքական հարցեր կան, որոնք տեխնիկական բնույթ չեն կրում: Ըստ նրա՝ թվայնացման խորհրդի նպատակն այն է, որ բազմաթիվ գերատեսչություններում իրականացվող թվայնացման ծրագրերը համակարգվեն: Նրա հավաստմամբ ԲՏԱ նախարարությունը, ըստ օրենքի, թվայնացման քաղաքականության իրականացման պատասխանատուն է: Նշվել է, որ Ազգային ժողովի դերը հիմնված է ռազմավարության և բյուջետային գործընթացի վրա: «Եվ հարցերը, որոնք վերաբերում են նրան, թե այս ամբողջ համակարգը, որ պիտի ռազմավարության հիման վրա գործի, արդյո?ք արդյունավետ է գործում, թե՝ ոչ: Եվ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումների կատարումը չեն բերել նրան, որ այն արդյունավետ գործի, հարցերը հիմնականում դրան են ուղղված և կառուցակարգերի առումով, կարծում եմ, բազմաթիվ հարցեր կան, թե պատասխանատվությունների բաշխումն ինչպես է արվում, որպեսզի հարցերը լինեն նաև բյուջետային քննարկումների ժամանակ»,-ասել է Հակոբ Արշակյանը և հավելել. «Մենք բյուջետային կենտրոնացում ենք անում և ԲՏԱ նախարարությունը վերահսկում է բոլոր այս ծրագրերը՝ իր մասով»: Նշվել է նաև, որ խնդիր կա, որպեսզի ռազմավարական առաջնահերթությունները ժամանակին իրագործվեն և բյուջետային վերահսկողության տեսանկյունից ունենանք թափանցիկություն ու հաշվետվողականություն:

Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության և առաջացած խնդիրների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:

Որոշակի հարցերի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթողՍա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ. հայտարարությունԿարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ«Զարմացել եմ՝ տեսնելով իրանցիների արցունքները»․ Թրամփը՝ Խամենեիի հուղարկավորության մասինԱմբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածքՊեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցըՀայ ժողովուրդը սովոր է ցուրտ ձմեռ անցկացնել․ մի ձմեռ էլ կանցկացնի․ Եվրոպան երբեք իր շուկան չի բացի. ՆահապետյանԶելենսկին մտադիր է մանրամասն քննարկել Ուկրաինայի ընտրություններըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային«Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում. Արմեն ԱյվազյանԸնդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասինԶելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումներըԶյուգանովը Թրամփի` կոմունիստների մասին խոսքերից հետո նրան անուղեղ ավազակ է անվանելԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Կադիրովի որդին նոր մեդալ է ստացելՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՌոստովում մակական հարձակվել է երեխայի վրաՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունԻնչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DWՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածԹրամփը ցուցադրել է իր կերպարը ոսկուց ձուլված՝ ԱՄՆ 4 նախագահների ընկերակցությամբՀունգարիայում կքննարկեն օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՊեսկովը մեկ բառով պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցինԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենադիտված