Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց
ԻրավունքԴատարանը որոշեց երկարացնել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։
Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի կալանավորը, ինչպիսին է դրանց բնույթը և արդյոք դրանք համապատասխանում են Կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։