Մահացել է LittleBig–ի տեսահոլովակից հայտնի Դմիտրի Կրասիլովը
Ժամանց
Մոսկվայում մահացած են գտել պարող և դերասան Դմիտրի Կրասիլովին, ով հայտնի է դարձել ռուսական Little Big խմբի տեսահոլովակում իր պարով: Այս մասին հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Կրասիլովը մահացել է 30 տարեկանում։ Նախնական տվյալներով՝ պարողի ինքազգացողությունը վատացել է երեկ՝ դեկտեմբերի 17-ին, աշխատանքից տուն վերադառնալիս։
Ալիքի տվյալներով՝ նա դադարել է կապի դուրս գալ։ Հաջորդ օրը նրա տուն է եկել գործատուն, բայց դուռը ոչ ոք չի բացել։ Դրանից հետո դեպքի վայր են կանչվել փրկարարները, որոնք կոտրել են բնակարանի դուռը, որտեղ Կրասիլովին հայտնաբերել են առանց կյանքի նշանների։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը