110-ամյա տղամարդը սպանել է 109-ամյա կնոջն՝ «ամուսնական պարտականությունները չկատարելու» համար
ԱյլՈւգանդայի ոստիկանությունը կալանավորել է 110-ամյա տղամարդուն՝ իր 109-ամյա կնոջը սպանելու կասկածանքով, այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նրա հետ նույն սենյակում քնել և «կատարել իր ամուսնական պարտականությունները» վատառողջության պատճառով, հայտնում է տեղական Daily Monitor-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Նթունգամոյի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 110-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է իր 109-ամյա կնոջը դանակահարելու մեջ, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել իր ամուսնական պարտավորությունները»,– հայտնել են իշխանությունները։
Նշվում է, որ դեպքի նախօրեին կինը դժգոհել է վատ ինքնազգացողությունից եւ գնացել է քնելու այլ սենյակում՝ մենակ թողնելով ամուսնուն։ Առավոտյան զույգի թոռներն ականատես են եղել հարձակմանը, ինչի արդյունքում տարեց կինը մահացել է։