Բեյոնսեն հանրությանը ներկայացել է 2750 դոլար արժողությամբ ոսկեգույն շորտերով
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Բեյոնսեն ցույց է տվել, թե ինչպես է նշել իր ամուսնու՝ ռեփեր Jay Z–ի ծննդյան օրը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Բորդո քաղաքում, որը հայտնի է իր գինիներով։
Ամուսնու ծննդյան խնջույքին Բեյոնսեն կրել է 2750 դոլար արժողությամբ ոսկեգույն շորտեր, 1150 դոլար արժողությամբ թափանցիկ բոդի և սպիտակ մուշտակ։
Նա արտաքին տեսքը համալրել է խոշոր ականջօղերով, բարձրակրունկներով և ոսկեգույն կլաչով: