Կլիմայի փոփոխության համաժողովը կարող է օգնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29) անցկացվելու է Ադրբեջանում, ապացուցում է այն, որ այդ ձևաչափը կարող է դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա․
«Այդ հարցի շուրջ բանակցությունների շրջանակներում Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է գտնել փոխընդունելի փոխզիջում։ Սա ցույց է տալիս, որ կլիմայական հարթակը կարող է ծառայել կարևորագույն հարցերի լուծմանը, որոնք նույնիսկ անմիջականորեն կապված չեն կլիմայի հետ, ծառայել խաղաղության օրակարգի առաջմղմանը»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը