Մեդվեդևի որդին ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյա Մեդվեդևը, ներառված է այն անձանց ցուցակում, որոնց վրա տարածվում են սահմանափակումները՝ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Անվտանգության խորհրդի փոխնախագահի որդին կազմակերպում է թվային ծառայությունների մատուցում ԴԺՀ–ում, ԼԺՀ–ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։ ԵՄ-ն կարծում է, որ այդպիսով աջակցում է «գործողություններին և քաղաքականությանը, որոնք խաթարում ու սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։
Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում ներառված է 86 կազմակերպություն և 61 անձ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը