Սևանա լճից դուր է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց
ՀասարակությունՍիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրսբերման միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
Դեկտեմբերի 18-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի և Ջրային պարեկային ծառայությունը համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում, լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից դուրս է բերել և առգրավել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց։
Միջոցառումները շարունակվում են։