Ավագանին Ալավերդիում արտահերթ նիստ է անցկացրել, տեղակալներ են փոխվել, գյուղապետեր ազատվել
ՔաղաքականԱլավերդու համայնքի ավագանին դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ 29 օրակարգային հարցով։ «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ փոխքաղաքապետը բոյկոտել են նիստը։
Ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը։
Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։
Նշենք, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի ԺՊ Սամվել Թամազյանը, ինչպես նաև Շնող համայնքի ղեկավար Գարիկ Հոբոսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ՔՊ խմբակցությունը անվստահություն հայտնեց նախկին ղեկավար Արկադի Թամազյանին, փոխարենը ավագանի նշանակելով ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։