Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Հասարակություն

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը:

Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակները: Որոշումը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա:

Նոր որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները:

Ըստ նոր փոփոխության՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն և 4 մլն դրամ մրցանակ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն և 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:

Աշխարհի երիտասարդական առաջնությունում և համաշխարհային ունիվերսիադայում (համաշխարհային ունիվերսիադան նաև ՕԽ ծրագրում չընդգրկված մարզաձևերում) մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան 3 մլն (1-ին տեղ), 1,6 մլն և 1,2 մլն դրամ՝ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար:

Եվրոպայի երիտասարդական առաջնություններում հաղթողը կստանա տարեվերջյան 1,6 մլն դրամ միանվագ պարգևատրում, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,2 մլն, իսկ երրորդ տեղը՝ 800 հազար դրամ:

Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ) աշխարհի առաջնությունների հաղթողները կստանան 2 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,5 մլն, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ մրցանակ:

Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան 1,2 մլն դրամ, արծաթե մեդալակիրները՝ 1 մլն, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 600 հազար դրամ մրցանակ: Կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:

Նոր փոփոխությամբ՝ Պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան միանվագ 10 մլն դրամ մրցանակ, արծաթե մեդալակիրները՝ 7 մլն, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 4 մլն դրամ պարգևատրում: Այս պարագայում ևս կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասալների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:

Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնության, Սուրդլիմպիկ խաղերի, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում մրցանականային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 4 մլն, 3 մլն և 2 մլն դրամ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները կստանան 2 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 1 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկնեը՝ 600 հազար դրամ մրցանակ: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 1,5 մլն, 1 մլն և 600 հազար դրամ միանվագ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողները կստանան 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 400 հազար դրամ մրցանակ:

Դրամական պարգևատրումները կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների համար:

Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 18-ի դրությամբ նվաճել են 445 մեդալ:

Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Գործադիրն ընդունել է նաև մեկ այլ որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին ու մարզիչներին հասանելիք թոշակը տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» միջոցառմանը նախատեսված է 624 346.2 հազար դրամ: Հաշվի առնելով 2022 թ. Հայաստանի հավաքականի մարզիկների ցուցաբերած արդյունքները՝ ավելի քան 280 շահառու, ինչպես նաև ձեռք բերած վարկանիշները՝ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարն ավելացնելու. ըստ այդմ՝ միջոցառման համար պահանջվող գումարը կկազմի 736 772.3 հազար դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված