Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ
ՀասարակությունԸնթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից հավաքագրվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների՝ 653.7կմ ընդհանուր երկարությամբ‚ ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական (ճանապարհների ծածկի տեսանելի թերությունների հավաքագրում) և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։