ՌԴ–ում անոթևանները ներխուժել են են Քենիայի դեսպանատուն և մի քանի օր անցկացրել այնտեղ
ԱյլՌԴ–ում Քենիայի դիվանագետները հայտնել են, որ դեկտեմբերի 15-ի գիշերը երկու անօթևաններ մտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող դեսպանատուն և այնտեղ անցկացրել մի քանի օր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատնից։
«Մենք կարծում ենք, որ նրանք մտել են ուրբաթ գիշերը։ Դատելով խմիչքի քանակից՝ նրանք ամբողջ հանգստյան օրերն այստեղ են անցկացրել», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա պարզաբանել է, որ անօթևանները «կորել են շինությունից դուրս գալու ճանապարհին» և «թալանով լի ճամպրուկներով» մտել են գլխավոր գրասենյակ։ Նման պայմաններում են դեսպանատան աշխատակիցները հայտնաբերել օրինախախտներին, ինչից հետո տղամարդն ու կինն իրավապահների կողմից բերման են ենթարկվել։