ՔՊ վարչության որոշմամբ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից
ՔաղաքականԴեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Ամփոփվել են Կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից։