Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ չեն հրավիրում
Ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն այն տարածքներով, որոնք ներկայումս գտնվում են իր վերահսկողության տակ, անհիմն են, այս ձևաչափով Կիևին ոչ ոք դաշինք չի հրավիրում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեզ ՆԱՏՕ չեն հրավիրում։ Մասնակի մասնակցության ազդանշանները, անկեղծ ասած, անհեթեթություն են»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ Կիևում «երբեք չեն ընդունի, որ Ուկրաինայի մի մասը կլինի ՆԱՏՕ-ի կազմում, իսկ Ուկրաինայի այն մասը, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, չի լինի ՆԱՏՕ-ի կազմում»։ Նրա խոսքով՝ դաշինքին այս ձևաչափով միանալը «ֆանտազիա» է։
Նախագահը նաև խոստովանել է, որ երկկողմանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ շփումները արևմտյան առանձին երկրների հետ «մի փոքր ավելի դանդաղ են ընթանում, քան սպասվում էր», քանի որ Ուկրաինան նրանց դեռ առաջարկներ չի ներկայացրել նման երաշխիքների ռազմական բաղադրիչների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը