Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի (լուսանկարներ)
ԼուսանկարներՉինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, այս տվյալները հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Գանսու նահանգում զոհերի թիվը 113 է, ևս 20 մարդ մահացած է հայտարարվել հարևան Ցինհայ նահանգում։ Միաժամանակ, ավելացել է վիրավորների թիվը։ Ցինհայում տուժել է առնվազն 198 մարդ, Գանսուում՝ 536-782:
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 19-առավոտյան, Չինաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Լիուգու գյուղում է եղել՝ Ջիշիշան շրջանի վարչական կենտրոնից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի հետևանքով՝ տներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել։ Մի քանի գյուղերում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընդհատումներ են եղել։