Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել
ԱՄՆԿոլորադոյի Գերագույն դատարանը արգելել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել նահանգում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 4-ից և տարածվում է 2024 թվականի մարտի 5-ին կայանալիք Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների վրա, որոնց ժամանակ այս քաղաքական ուժի թեկնածուները կընտրվեն պետական բարձրագույն պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար։
Դատավորների վճիռը հիմնված է երկրի Սահմանադրության 14-րդ կետի փոփոխության վրա։ Այն արգելում է ապստամբությանը մասնակցած անձանց զբաղեցնել քաղաքացիական և ռազմական պետական պաշտոններ։
Դատավորները համարում են, որ 2021 թվականի հունվարին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը խռովություն էր: