Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Տարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ Հյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդին Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ Փաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Կարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթող Մասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FT Էրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ) Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները 

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենին

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում:

«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:

Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան հազար սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը:

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը:

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող  աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումըԵրևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՏարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբՀյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդինԲիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետՓաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել էԿարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթողՊուտինը ժամանել է Բիշքեկ և ուղևորվել Սի Ծինփինի հետ բանակցություններիՍպիտակուցներով ամենահարուստ «ընկույզը» գետնանուշն էԹուրքիայի տնտեսության աճի տեմպը նվազում է չորրորդ եռամսյակն անընդմեջՆիկոլաս Մադուրոյին բանտում կրկին նկատել են Nike-ի հագուստովՄասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FTԷրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ) Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարներըՈւկրաինայում առաջարկել են օդային տագնապի ժամանակ արգելել մեծ արագությամբ մեքենա վարելըՄահվան ելքով վրաերթ Արմավիրում․ 32-ամյա վարորդը «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջը․ վերջինս մահացել էՊեսկովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի համար միևնույն է՝ դուք կճանաչե՞ք մեր ընտրությունները, թե՞ ոչԹող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ) Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցըԻ՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու ԱլիևըՊատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի ԳալյանՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է Նման աղբի համար տեղ չկա․ ՌԴ-ում փաստաբանը՝ Ալիևի դեմ. Թբիլիսիում սպանություն. հայ է ձերբակալվել (տեսանյութ)Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումըՄիրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է հայ-թուրքական սահման և «Ախուրյան» կայարանԹուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը«Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվելՄի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Եվրոպական նի շարք երկրներ քաղաքացիներին հորդորում են չմեկնել ՈւկրաինաՄահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետԿենտրոնական բանկը ներկայացրել է թվային ռուբլու լոգոտիպը. ՌԴ Ռուսական զորքերը առաջ են շարժվել Սումիի մարզումՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում իրականացված հարվածների թիրախներըԻրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակԵրկրաշարժ՝ Վրաստանում․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերումԲիշքեկում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հատել է 900-ը․ հազարավոր մարդիկ անհետ կորած են Ի՞նչ ազդեցություն և ո՞ւմ վրա պետք է ունենա Քոչարյանը, ֆանտաստիկայի ժանրից է. ՕրբելյանՌուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձըՊնդում եմ՝ Քոչարյանների գործարքները իրավական են, ֆիկտիվ բան տեղի չի ունեցել. ՕրբելյանԱլիևը շնորհավորել է Ղրղզստանին անկախության 35-ամյակի կապակցությամբՄահացել է բալետի արտիստ Սերյոժա ՊետրոսյանըԱրագածոտնում պարեկները կանխել են քաղաքացու առևանգումն ու հնարավոր սպանությունը․ կասկածյալներից մեկը փախել է
Ամենադիտված