Ադրբեջանն այլևս ոչ մի ռшզմական նպատակ չունի. Հաջիև
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանն այլևս ոչ մի ռшզմական նպատակ չունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում։
«Մենք Հայաստանի կողմից կեղծ տագնապ և հիստերիա ենք տեսնում։ Ադրբեջանն այլևս ռազմական նպատակներ չունի: Մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք հասանք նրան, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիևը։
Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռևս կան «քննարկելու անհրաժեշտություն ունեցող հարցեր»՝ միաժամանակ նշելով, որ «շատ ավելի մոտ են խաղաղությանը, և իրենք այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»։