Հնդկաստանում ամուսինը սրով գլխատել է կնոջը՝ թեյը ժամանակին չմատուցելու համար
ԱյլՀնդկական Ֆալջագադ գյուղում տղամարդը սրով հարձակվել է իր կնոջ վրա, քանի որ նա շատ «դանդաղ» է թեյ պատրաստել, կնոջը հարվածել է առնվազն 15 անգամ և գլխատել նրան։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Ամուսինների միջև վիճաբանություն է ծագել, երբ 50-ամյա կինը թեյը ժամանակին չի մատուցել ամուսնուն։ Տղամարդը զայրացած վերցրել է իր սուրը և առնվազն 15 հարված հասցրել կնոջը՝ նախքան գլխատելը։
Մոր ճիչերը լսել է կողքի սենյակում քնած որդին, հայրը հարձակվել է նաև նրա վրա։ Հարևանները ոստիկանություն են կանչել, տղային փրկել են։ Կատարվում է հետաքննություն։