«Շատ է գիրացել»․ Սելենա Գոմեսին քննադատել են արտաքին տեսքի համար (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը լուսանկարվել է Լոս Անջելեսում ընկերուհու հետ նախատոնական գնումներ կատարելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
31-ամյա երգչուհին կրել է մոխրագույն բրդյա վերարկու, լեգինսներ և սվիտեր։ Վարդագույն շրջանակով ակնոցներն ու սպիտակ սպորտային կոշիկներն ամբողջացրել են աստղի տեսքը։ Սելենա Գոմեսը հրաժարվել է դիմահարդարումից և վարսահարդարումից։ Այսպիսի տեսքով է նա Բևերլի Հիլզում իր ընկերուհի Աննա Քոլինսի հետ գնումներ կատարել: Սակայն երկրպագուները չեն գնահատել աստղի բնական գեղեցկությունը և քննադատել են նրան հոդվածի մեկնաբանություններում։
«Նա, կարծես թե, շատ է գիրացել վերջին մեկ տարվա ընթացքում: Ի՞նչ է պատահել նրա հետ», «Դիմահարդարման ուժը», «Լրիվ անճանաչելի», «Ինչքան վատ տեսք ունի», «Պետք է նիհարես», - գրել են հոդվածի ընթերցողները: