«Մայր Հայաստանը» կշարունակի «Ո՛չ թալանին» ակցիան
Քաղաքական«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․
«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները շարունակում է իրականացնել «Մայր Հայաստանը»։
Դեկտեմբերի 21-ին ակցիան կմեկնարկի ժամը 13։30-ին՝ Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից։
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում Երևանի իշխանությունների կողմից նախատեսվող տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումներին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: