Կինն արթնացել է կոմայից՝ մայրիկի պատմած անեկդոտի շնորհիվ
ԱյլԱՄՆ-ում կինն արթնացել է հինգ տարվա կոմայից՝ մայրիկի պատմած անեկդոտի շնորհիվ։ Այս մասին հայտնում է People-ը։
Միչիգանի բնակչուհին 2017 թվականին վթարի է ենթարկվել, կնոջ մեքենան բախվել է լուսացույցի սյանը։ Բժիշկներն ամեն ինչ արել են տուժածի կյանքը փրկելու համար, սակայն որոշ ժամանակ անց ամերիկուհին ընկել է կոմայի մեջ․ նա անգիտակից վիճակում է գտնվել հինգ տարի։
Այս ամբողջ ընթացքում Ջենիֆեր Ֆլյուելենին հիվանդանոցում այցելում էր իր մայրը։ Մի օր դստեր սենյակում կինը որոշել է անեկդոտ պատմել, իսկ մի քանի վայրկյան անց լսել է կոմայից արթնացած դստեր ծիծաղը։
Չնայած բարդ ախտորոշմանը, ամերիկուհին ապաքինվում է, նա արդեն կարողանում է որոշ բառեր արտասանել ու ինքնուրույն նստել։