Ռեժիսը եւ Մարմենտինին հեռացել են «Փյունիկից»
Սպորտ
25-ամյա բրազիլացի հարձակվող Ռեժիսը և 29-ամյա բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին հեռացել են «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստներն այս ամռանն էին միացել «Փյունիկին»:
Գուստավո Մարմենտինին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում, խփել 2 գնդակ և դարձել հոկտեմբերի լավագույն գոլի հեղինակը:
Ռեժիսը մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել մեկ գոլով:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան