ՀՀ ԶՈւ ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։
Աայս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»,– ասել է նա: