Մարտիրոսյանն ու Գալուստյանը պրոդյուսերական կենտրոնից վաստակել են գրեթե 3 մլն ռուբլի
ԺամանցԿատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը գրեթե երեք միլիոն ռուբլի են վաստակել սեփական պրոդյուսերական կենտրոնից։ Այս մասին հայտնում է «Звездач» տելեգրամյան ալիքը։
««Գալուստյան» պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ–ի շահույթը կազմել է 2,8 մլն ռուբլի։ Ընկերությունը զբաղվում է գեղարվեստական, գրական և կատարողական արվեստով, ինչպես նաև գովազդով և ֆիլմերի վարձույթով։ Նշվում է, որ ալիքը վկայակոչել է ընկերության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունը։
Սկզբում պրոդյուսերական կենտրոնը պատկանում էր Գալուստյանին և Comedy Club-ի անդամ Ալեքսեյ Նովացկին։ 2020 թվականի փետրվարի 26-ին Մարտիրոսյանը միացել է հիմնադիր թիմին։ 2021 թվականին Նովացկին լքել է բիզնեսը։