Թմրանյութ պահելու կասկածով բերման ենթարկված պրոռեկտորի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանի և նույն համալսարանի դասախոս Հակոբ Մադոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։
Որոշումը կայացվել է դեկտեմբերի 15-ին, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից։
Այսինքն, դատախազությունն ու իրավապահ մարմիններն ընդունել են, որ բուհական համակարգի ներկայացուցիչները չեն կատարել հակաիրավական գործողություն, չեն ունեցել իրենց մոտ ու չեն իրացրել թմրանյութ, ինչի մասին այդքան մեծ հանրային աղմուկ էր բարձրացվել, իսկ խնդիրն անգամ քաղաքականացվել էր՝ հաշվի առնելով Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած գործընթացները:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։